Արտաքին 2 տարի առաջ - 11:35 16-07-2024

Լավրովը ժամանել է Նյու Յորք

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի միջոցառումներին, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։ Մասնավորապես, երեքշաբթի և չորեքշաբթի՝ հուլիսի 16-17-ը, նա նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ԱԳ նախարարների մակարդակով բաց բանավեճերը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը հուլիսի 1-ից մեկ ամսով անցել է Ռուսաստանի Դաշնությանը։

Լավրովը երեքշաբթի կնախագահի բազմակողմ համագործակցության վերաբերյալ բաց բանավեճը։

Չորեքշաբթի ՌԴ արտգործնախարարը կվարի նախարարների մակարդակով բաց բանավեճը, որը կկենտրոնանա Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, այդ թվում՝ պաղեստինյան ճգնաժամի կարգավորման վրա:

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն, Նյու Յորքում կայանալիք միջոցառումների շրջանակում, Լավրովի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև հանդիպում չի խնդրել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով