Արտաքին 4 տարի առաջ - 12:37 27-11-2021

Նյու Յորք նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն՝ COVID-19-ով հիվանդացության աճի ֆոնին

Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոչուլը ուրբաթ օրը հրաման է արձակել արտակարգ դրություն սահմանելու մասին՝ հիվանդացածների թվաքանակի աճի ֆոնին: Փաստաթուղթը տեղադրված է նահանգապետի կայքում։

«Ուշադրություն դարձնելով այն հանգամանքի վրա, որ նոր հոսպիտալացումների թիվը, կապված COVID-19-ի հետ, վերջին ամսվա ընթացքում աճել է և կազմել օրական ավելի քան 300 նոր հոսպիտալացում<...> ես՝ Քեթի Հոչուլը, Նյու Յորքի նահանգապետը, սահմանադրությամբ ու Նյու Յորք նահանգի օրենքներով ինձ տրամադրված լիազորությունների ուժով <...> հայտարարում եմ արտակարգ դրություն ամբողջ Նյու Յորք նահանգում՝ մինչև 2022 թվականի հունվարի 15-ը»,- ասվում է հրամանագրում։

Վերջին տվյալներով՝ տարածաշրջանում կորոնավիրուսով հիվանդ է 182.644 մարդ։ Անցած մեկ օրում արձանագրվել է վարակման 6295 նոր դեպք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան