Արտաքին 4 տարի առաջ - 17:33 01-12-2021

«Օմիկրոն». ՀԱՀ-ում հայտարարել են COVID-հիվանդացության պայթյունավտանգ աճի մասին

ՀԱՀ-ում նկատվում է կորոնավիրուսով հիվանդացության պայթյունավտանգ աճ՝ «Օմիկրոն» նոր շտամի տարածման պատճառով։ Այս մասին հայտարարել է Յոհանեսբուրգից բժիշկ և Գաուտենգ նահանգից ՀԱՀ բժշկական ասոցիացիայի խորհրդի անդամ, դոկտոր Ֆրենկիշը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Կա նոր հիվանդների շատ մեծ հոսք, որոնց մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ հզոր ալիք է բարձրանալու։ Հիվանդների մեջ շատ են երեխաները»,- ասել է Ֆրենկիշը։

Նրա խոսքով, նոր շտամով բոլոր հիվանդներն ունեն թեթև ախտանշաններ, ինչը թույլ է տալիս նրանց բուժվել տանը։

«Սակայն այս իրավիճակը կարող է փոխվել, քանի որ մենք նոր ալիքի հենց սկզբում ենք, և բացակայում են գիտական ​​տվյալները մարդու օրգանիզմի վրա «օմիկրոն» շտամի ազդեցության առանձնահատկությունների մասին»,- հավելել է բժիշկը։

Այս պահին գիտնականները չգիտեն՝ արդյոք «օմիկրոն»-ն ավելի վտանգավո՞ր է «դելտա» շտամից, հիշեցրել է բժիշկը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով