Արտաքին 4 տարի առաջ - 23:44 30-11-2021

«Օմիկրոն» շտամը հայտնվել է Նիդերլանդներում՝ նախքան ՀԱՀ-ի՝ դրա մասին հայտնելը

«Օմիկրոն» կորոնավիրուսային նոր շտամը Նիդերլանդներում հայտնվել է ավելի վաղ, քան նախկինում ենթադրվում էր: Այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 30-ին, հայտնել է երկրի Հանրային առողջության ազգային ինստիտուտը։

Նշվում է, որ «Օմիկրոնն» առաջին անգամ հայտնաբերվել է Նիդերլանդներում նոյեմբերի 19-23-ը վերցված երկու փորձանմուշներում, այսինքն՝ մինչ այս տարբերակի մասին առաջին անգամ հայտնել են ՀԱՀ-ի իշխանությունները։

Միևնույն ժամանակ, դեռ պարզ չէ՝ թեստերն անցածներն այցելել են Հարավաֆրիկյան Հանրապետություն, թե ոչ։ Նախկինում ենթադրվում էր, որ կիրակի օրը ՀԱՀ-ից ժամանած երկու թռիչքները այս տարբերակի առաջին դեպքերը բերել են Նիդերլանդներ։

Երկրի մայրաքաղաք Ամստերդամ թռչող 14 մարդու մոտ «Օմիկրոնի» թեստը դրական է եղել, իսկ ընդհանուր առմամբ կորոնավիրուս է հայտնաբերվել 61 ուղևորի մոտ։

«Լաբորատոր հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել են «Օմիկրոնի» տարբեր տեսակներ, ինչը նշանակում է, որ մարդիկ, ամենայն հավանականությամբ, վարակվել են միմյանցից առանձին, տարբեր աղբյուրներից և տարբեր վայրերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սպառնալիք է ճանաչել ՀԱՀ-ում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակը։

Նոյեմբերի 30-ի դրությամբ «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է աշխարհի մոտ 20 երկրներում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով