Արտաքին 4 տարի առաջ - 19:47 30-11-2021

«Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է աշխարհի 20 երկրներում

Կորոնավիրուսային «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է մոտ 20 երկրներում։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Այսպիսով, ընդամենը մեկ օրվա ընթացքում «Օմիկրոնի» առաջին դեպքերը գրանցվել են Իսպանիայում, Ավստրիայում, Ճապոնիայում, Ռեյունիոն կղզում, որը համարվում է Ֆրանսիայի անդրծովյան շրջան։

Նաև նոր շտամի դեպքեր նախկինում հայտնաբերվել են Ավստրալիայում, Բելգիայում, Բոտսվանայում, Կանադայում, Չեխիայում, Դանիայում, Գերմանիայում, Հոնկոնգում, Իսրայելում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Պորտուգալիայում, Հարավային Աֆրիկայում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սպառնալիք է համարել Հարավաֆրիկյան Հանրապետությունում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին