Մամուլ 2 տարի առաջ - 09:02 16-07-2024

ԵՄ-ն գո՞հ է. ո՞ւմ է պետք իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը, եթե հանրային կարծիքը պետք է անտեսվի. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ընդունեց ամենաաղմկահարույց որոշումներից մեկը, որի համաձայն, դպրոցներում այսուհետ «Հայոց պատմության» փոխարեն կդասավանդվի «Հայաստանի պատմություն» առարկան: Այն, որ այս որոշումը, շատ մեղմ ասած, խայտառակություն է, նորություն չէ, այդ մասին արտահայտվել են թե՛ մասնագետները, թե՛ բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչներ, մտավորականներ:

Այստեղ կա նաև հարցի մյուս կողմը: Նշյալ նախագիծը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում տեղադրվել էր հունվարի 22-ին: Արդեն մի քանի օր անց, երբ պարզ դարձավ, որ գերակշիռ մեծամասնությունը (80-85 տոկոս) դեմ է այս նախագծին, իշխանությունները սկսեցին պարզապես ֆեյքային քվեարկություն նախաձեռնել, ինչին ոչ մեկ անգամ անդրադարձել ենք այդ օրերին:

Չնայած դրան, ի վերջո, քննարկման ավարտին՝ փետրվարի 7-ին, դեմ քվեարկածները կազմում էին 51 տոկոս (11892 մարդ): Ավելին, առաջարկների ու մեկնաբանությունների հատվածում ոչ մի դրական կարծիք չկա, ինչը սպասելի էր, քանզի, ինչպես առիթ ունեցել ենք նշելու, «կողմ» քվեարկություն կազմակերպելն ավելի հեշտ է, քան փաստարկված կարծիքներ նախաձեռնելը:

Ինչևէ, չնայած նման արդյունքներին, կառավարությունը որոշումն ընդունեց՝ պարզապես թքած ունենալով հանրային կարծիքի վրա: Այդ դեպքում հետաքրքիր է՝ ո՞ւմ է պետք իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը, արդյո՞ք զուտ «գալոչկա» դնելու համար է այն ստեղծված, և արդյո՞ք նման վիճակից գոհ է Եվրամիությունը, որի հովանավորությամբ, ի դեպ, ստեղծվել է այս հարթակը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան