Մամուլ 2 տարի առաջ - 08:07 16-07-2024

Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Ալիեւին համոզել. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Ալիեւին համոզել, որ ՀՀ Սահմանադրությունը փոխելու գործընթացին ձեռնամուխ լինի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Բացատրել է, որ եթե ուզում ես մնամ եւ քո բոլոր պահանջները կատարեմ, պետք է ինձ 2 տարի ժամանակ տաս, որ վերարտադրվեմ։ Հետո արդեն ինչ ուզենք, կանենք։ Սրանով է թերեւս պայմանավորված այն, որ վարչապետը սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին հանձնարարել է նոր սահմանադրության հայեցակարգը ներկայացնել 2026-ի դեկտեմբերին, երբ համապետական ընտրություններն ավարտված կլինեն։

Իմաստն այն է, որ հայ ժողովրդի տիեզերական համբերությունն էլ կարող է սպառվել, եւ նա գուցե ընդվզի Սահմանադրություն փոխելու Ալիեւի այդ պահանջի պատճառով։ Արդյունքում ոչ միայն սահմանադրական հանրաքվեն կտապալվի, այլեւ իշխանության կգան «ռեւանշիստները»։ Իսկ Ալիեւը, ինչպես ՔՊ-ական մեր աղբյուրն ասաց, սարսափում է նախկիններից եւ համաձայն է ամեն ինչ անել, որ ազգայնական ուժերը Հայաստանում չգան իշխանության։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը շատ կուզեր, որ հանրաքվեն եւ ընտրությունները նույն օրն անցկացնեին, որ հանրաքվեն չտապալվեր՝ քվորումի բացակայության պատճառով։ Սակայն օրենքը դա թույլ չի տալիս։ «Հանրաքվեի մասին» օրենքի 6-րդ կետը մասնավորապես սահմանում է․ «Հանրաքվեն չի կարող անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից։ Հանրաքվեն չի կարող անցկացվել նաեւ Ազգային ժողովի ընտրությունների օրը»։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով