Ներքին 2 տարի առաջ - 20:33 13-07-2024

Վահե Ղազարյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությունը աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ

Հուլիսի 12-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ, դեսպան Էրին Մըքիի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Հանդիպմանը ներկա են եղել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ՀՀ և ԱՄՆ միջև ձևավորված ամուր և բարեկամական-գործընկերային հարաբերությունները:

Նախարարը նշել է, որ ՆԳ նախարարությունում հաջողությամբ շարունակվում է նախանշված բարեփոխումների ընթացքը, և հատուկ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը այդ գործընթացի մեկնարկից ի վեր մշտապես ցուցաբերվող աջակցության համար:

Նախարարը կարևորել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցությունը, մասնավորապես՝ աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման, աղետների հետևանքների վերացման և աղետների ռիսկի կառավարման ուղղություններով:

Նա բարձր է գնահատել նաև ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում Փրկարար ծառայությանը ցուցաբերած նյութատեխնիկական աջակցությունը և փրկարար ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումները:

Նախարար Վահե Ղազարյանը առանձնացրել է ՀՀ կառավարության կողմից 2023 թ․ հոկտեմբերի 5-ին հաստատված Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Էրին Մըքին ողջունել է ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումների արդյունավետ ընթացքը և բարձր գնահատել դրանք հետևողականորեն շարունակելու հանձնառությունը:

Բարեփոխումների հայաստանյան փորձը լավ օրինակ կարող է դառնալ այն երկրների համար, որոնք նպատակ ունեն կյանքի կոչելու նմանատիպ հավակնոտ ծրագրեր՝ նշել է Էրին Մըքին:

Դեսպանն անդրադարձել է նաև Հայաստանում հեղեղումների աղետալի հետևանքներին և կարևորել ՆԳՆ փրկարար ծառայության իրականացրած արդյունավետ աշխատանքը: Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու հումանիտար աջակցությունը՝ աղետից տուժած անձանց և ընտանիքներին, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման և դիմակայունության բարձրացման գործում:

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է աղետի գոտում ՆԳ նախարարության կողմից կատարված աշխատանքների ընթացքը, ինչպես նաև իրավիճակի և կարիքների գնահատման, ստացված արդյունքների գեներացման գործընթացը, տուժածներին ցուցաբերվող աջակցության ծավալները:

Փոխնախարարը կարևորել է նաև կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտությունը, անդրադարձել վերապատրաստումների և օրենսդրական փոփոխությունների կարևորությանը, համայնքներում աղետներին դիմագրավելու հնարավորությունների մեծացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Փրկարար ծառայության տեխնիկական հնարավորությունների զարգացման, ինչպես նաև տեխնիակական անվտանգության խնդիրներին և թվայնացման գործընթացին:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ և արդյունավետ փոխգործակցությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի