Ներքին 3 տարի առաջ - 17:26 29-09-2023

Վարչապետի մոտ քննարկվել է 2023-2030 թթ. Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2023-2030 թվականների Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծն ու 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Զեկուցվել է, որ ռազմավարությունն ուղղված է աղետների ռիսկերի բացահայտմանը, գնահատմանը, կարողությունների զարգացմանն ու մշտադիտարկմանը, աղետներին արձագանքմանն ու հետաղետային վերականգնմանը: Նշվել է, որ նախագիծն անդրադարձ է կատարում աղետների ռիսկի ոլորտում առկա խնդիրներին, իսկ դրա նպատակներն են՝ ձևավորել անվտանգ ու դիմակայուն պետություն, ապահովել ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացում, անվտանգային մշակույթի ամրապնդում, տեխնոլոգիական համակարգի բարելավում, մարդկային ռեսուրսների զարգացում: Նախատեսվում են նաև քաղաքացիների շրջանում իրականացնել իրազեկման արդյունավետ միջոցառումներ, ընդլայնել ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները, զարգացնել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը:

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է աղետների ռիսկի ռազմավարության ընդունումն ու այս ուղղությամբ հետևողական ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ երեխաների շրջանում տարբեր միջոցառումների միջոցով իրազեկվածության բարձրացումը: Վարչապետը հանձնարարել է ռազմավարության նախագիծը ներկայացնել Կառավարության հաստատմանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան