Արտաքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:11 11-07-2024

Ադրբեջանցիները ծեծի են ենթարկել ռուս բլոգերին՝ Արցախը հայկական անվանելու և իրենց հայհոյելու համար

Ռուս բլոգեր Գերման Յագոդկան ադրբեջանցիների կողմից դաժան ծեծի է ենթարկվել՝ Արցախը հայկական անվանելու և ադրբեջանցիներին հայհոյելու համար։ Համապատասխան տեսանյութերը տարածվել են ռուսական Baza տելեգրամյան ալիքում։

Առաջին տեսանյութում Յագոդկան հայտարարում է, որ Արցախը հայկական է, պնդում, որ ինքը դա ասելու իրավունքն ունի։ Այնուհետև նա հայհոյում է ադրբեջանցիներին։

Երկրորդ տեսանյութում ադրբեջանցիների ճնշման ներքո նա ներողություն է խնդրում, խոստանում, որ այլևս նման բան չի կրկնվի։ Ադրբեջանցիները տեսանյութում ապտակում են Յագոդկային, պահանջում, որ նա արտաբերի «Կեցցե Ադրբեջանը» արտահայտությունը։

Ավելի ուշ նա ևս մեկ տեսանյութ է հրապարակել, որտեղ ծնկի իջած կրկին ներողություն է խնդրել ադրբեջանցիներից։ Այս տեսանյութում նա նշել է, որ անձնական խնդիրների ունի, որոնց պատճառով գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և նման արտահայտություններ է արել։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով