Արտաքին 1 տարի առաջ - 19:19 18-03-2025

Ադրբեջանցի բլոգերին պատիժ է սպառնում ՀՀ-ի հետ սահմանին ռազմական տեխնիկա տեղափոխելու տեսանյութի համար

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) 18-ամյա բլոգերի է ձերբակալել հայ-ադրբեջանական սահմանին ռազմական տեխնիկայի տեղաշարժը նկարահանելու համար։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ-ները, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն:

Տեսանյութը տարածվել է մարտի 15-ին «TikTok» սոցիալական ցանցում։ Նշվում է, որ ադրբեջանական բանակը սահմանին պատրաստվում է ռազմական գործողությունների։ ՊԱԾ-ում քրեական գործ է հարուցվել։ Ծառայությունը պնդում է, որ կադրերը նկարահանվել են այս տարվա փետրվարի 27-ին։

«Հաստատվել է, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, 2007 թ. ծնված Ռուստամով Սամեդ Բահման օղլուն 2025թ. փետրվարի 27-ին տեսանկարահանել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերին պատկանող զինտեխնիկայի տեղաշարժը Գյադաբեյի շրջանի տարածքում (ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանին. խմբ.) և օրենքով արգելված այդ տեսանյութը 2025թ. մարտի 15-ին հրապարակել «TikTok» սոցիալական ցանցի իր էջում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան