Ներքին 2 տարի առաջ - 18:36 09-07-2024

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հյուրընկալվել է Նիդերլանդների խորհրդարանական պատվիրակությունը

«Կարեւորում եմ ձեր այցը մեր երկիր. Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ հարաբերությունները ջերմ են եւ բարեկամական»,-ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը:

Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Սարգիս Խանդանյանն առաջարկել է զարգացնել համանուն երկու հանձնաժողովների միջեւ գործակցությունը, որն արժանացել է հյուրերի հավանությանը:

Հանձնաժողովի նախագահն արժեւորել է հայ-նիդերլանդական փոխգործակցությունը նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում:

Հայ խորհրդարանականները ներկայացրել են տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, խոսել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներից, այս հարցում Հայաստանի կառավարության ջանքերից:

Հուլիսի 9-ին կայացած հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Էդուարդ Աղաջանյանը եւ Լենա Նազարյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում