Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:53 09-07-2024

ՀՀ-ն մաս-մաս խլելու գործընթացը ՔՊ առաջնորդը փաթեթավորում է փուչիկ-բանտիկ-փշալար օպերացիայի ներքո

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային ճշգրտումների թեման կա´մ կանգնած է, կա´մ կրկին կուլիսային քննարկումների փուլում է:

ՀՀ կառավարիչը Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց հատվածներում Ադրբեջանին տարածքներ հանձնելուց հետո որևէ բացատրություն չի տալիս, թե ինչու մինչև այժմ Ադրբեջանի հետ համաձայնեցված չէ սահմանային ճշգրտումների կանոնակարգը և որ շատ կարևոր է` առանց ամբողջական համաձայնեցումների, ինչու է Ադրբեջանին տարածքներ զիջել:

Իհարկե, շատ դժվար է տեղի ունեցողը դելիմիտացիա անվանելը, որովհետև այն, ինչ ենթադրում է այդ պրոցեսը միայն խիստ վերապահումներով կարելի է դելիմիտացիա կոչելը:

Սա Հայաստանը մաս-մաս խլելու գործընթաց է, որը քպ առաջնորդը փորձում է փաթեթավորել փուչիկ-բանտիկ-փշալար օպերացիայի ներքո»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում