Արտաքին 4 տարի առաջ - 10:59 21-12-2021

Լիտվան Թուրքիայից 90 կմ փշալար է ստացել Բելառուսի հետ սահմանն ամրացնելու համար

Լիտվան Թուրքիայից 90 կմ փշալար է ստացել՝ Բելառուսի հետ սահմանն ամրացնելու համար, հաղորդում է LRT-ն։

«Դեկտեմբերի 23-ին մետաղալարը կտեղափոխեն Մեդինինկայ գյուղի մոտ գտնվող սահման և կսկսեն տեղադրման աշխատանքները»,- հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ագնե Բիլոտայտեն՝ իր թուրք գործընկեր Սուլեյման Սոիլի զրույցից հետո։

«Երախտապարտ ենք Թուրքիային օգնության համար: Աջակցության կարիք դեռ այսօր էլ ունենք. մենք պետք է 508 կիլոմետր երկարությամբ ֆիզիկական պատնեշ տեղադրենք, այնպես որ մետաղալարի յուրաքանչյուր մետրը կարևոր է մեզ համար»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ Թուրքիայի կողմից որոշ երկրների քաղաքացիների համար չվերթների սահմանափակումն արդեն օգնել է նվազեցնել ներգաղթյալների հոսքը Բելառուս, որտեղից նրանք փորձում են անօրինական ճանապարհով հասնել Լեհաստան կամ Լիտվա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան