Արտաքին 2 տարի առաջ - 20:48 07-07-2024

Սիցիլիայում կրկին ժայթքել է Էտնա հրաբուխը

Իտալական Սիցիլիա կղզում լույս կիրակի գիշերը կրկին ժայթքել է Էտնա հրաբուխը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտին (Ingv) հղումով։

Հաղորդվում է, որ խառնարանում ստրոմբոլյան ակտիվությունն էլ ավելի է ուժեղացել, ինչի հետևանքով ներկայում լավայի ու մոխրի արտանետումներ են տեղի ունենում։ Մոխրի սյուները, ըստ կանխատեսումների, ցրվում են հարավ-արևելյան ուղղությամբ։

Ինստիտուտը հաղորդել է նաև գազի և մոխրի ամպի մասին, որի բարձրությունը կազմում է հինգ կիլոմետր։

Էտնայի հրաբխային ակտիվության նոր փուլը սկսվել է հինգշաբթի՝ հուլիսի 4-ին, և ուղեկցվել է լեռան հարավ-արևելյան ու հյուսիս-արևմտյան գագաթներում գտնվող երկու խառնարանից լավայի արտանետումներով։

Էտնան Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխն է։ 2013 թվականին այն ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան