Արտաքին 3 տարի առաջ - 12:18 04-12-2022

Ինդոնեզիայում ժայթքել է Սեմերու հրաբուխը

Կիրակի վաղ առավոտյան Ինդոնեզիայի Ճավա կղզում ժայթքել է Սեմերու հրաբուխը, հայտնում են լրատվամիջոցները։

«Ինդոնեզական Սեմերու հրաբուխը Ճավա կղզում սկսել է ժայթքել կիրակի վաղ առավոտյան՝ օդում առաջացնելով 1,5 կմ բարձրության մոխրի սյուն», հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ազգային աղետների կառավարման վարչությանը:

Գերատեսչությունը տեղի բնակիչներին հորդորել է ժայթքման կենտրոնից 5 կիլոմետր շառավղով ոչ մի գործողություն չկատարել, ինչպես նաև լավայի հնարավոր հոսքերի պատճառով չմոտենալ 500 մետրից ավելի մոտ գետերին։

Ավելի ուշ, ինչպես հայտնել է գործակալությունը՝ հղում անելով Kompas հեռուստաալիքին, իշխանությունները ամենաբարձր մակարդակի նախազգուշացում են տվել։ Հրաբխի մոտ բնակվող մարդկանց տարհանում է սկսվել ։

Ինդոնեզիան հաճախ է տուժում երկրաշարժերից, հրաբխային ժայթքումներից և ցունամիներից՝ «Հրե օղակի» վրա գտնվելու պատճառով։ Սա 40 հազար կիլոմետր երկարության հրաբուխների և տեկտոնական խզվածքների շերտ է, որը շրջապատում է Խաղաղ օվկիանոսը։ Հենց «Հրե օղակում» է գտնվում մոլորակի մոտ մեկուկես հազար հայտնի հրաբուխների գրեթե 90%-ը։ Երկրի վրա բոլոր երկրաշարժերի 90%-ը տեղի է ունենում այնտեղ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»