Մամուլ 2 տարի առաջ - 08:12 05-07-2024

Գևորգ Փարսյանը կրկին հայտնվել է իշխանությունների թիրախում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը կրկին հայտնվել է իշխանությունների թիրախում, Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը որոշել են չներել Փարսյանին Տավուշը հանուն հայրենիքի շարժմանը եւ առաջնորդ Բագրատ սրբազանին հավուր պատշաճի ընդունելություն ցուցաբերելու համար։ Իշխանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրավապահներին հանձնարարական է իջել ստուգել Փարսյանի գործունեությունը եւ անողոք լինել ամենաչնչին խախտումների դեպքում անգամ։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Սրբազանն ու իր աջակիցներն այցելեցին Սյունիք, մենք գրեցինք, որ Փարսյանը ջերմ ընդունելության է արժանացրել ընդդիմադիրներին, ի տարբերություն Առուշ Առուշանյանի եւ Մանվել Փարամազյանի։ Պատերազմից հետո նշված բոլոր համայնքապետերը իշխանության թիրախում էին, սակայն Ռոբերտ Ղուկաայանի մարզպետ նշանակվելուց հետո մարզում իրավիճակ փոխվեց, Կալավանցուն հաջողվեց լեզու գտնել բոլորի հետ, մեղմացնել նրանց դիրքորոշումը իշխանությունների նկատմամբ։ Սակայն պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը առաջիկա նախընտրական գործընթացներին ընդառաջ որոշել է բոլորին հպատակեցնել, թույլ չտալ թպրտան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան