Ներքին 2 տարի առաջ - 18:23 04-07-2024

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն այցելել է Վայոց ձոր, դիտարկել է իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին

Հայաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը՝ կազմված ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի ներկայացուցիչներից, այցելեց Վայոց ձոր, որտեղ հանդիպեց ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայացուցիչներին և դիտարկեց իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին։