Ներքին 4 տարի առաջ - 15:11 08-08-2022

ՀՅԴ ԳՄ անդամներն ու «Հայաստան» դաշինքի պատգամավորները Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք են այցելել

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը շաբաթներ առաջ հայտնել էր, որ «Դիմադրություն» շարժումը, Երեւանում ծավալվող բողոքի ակցիաներին եւ Նիկոլ Փաշինյանի ազգակործան իշխանությանը հեռացնելու գործողություններին զուգահեռ, ակտիվ աշխատանքներ են տանում շարժումը մարզերում եւս տեղափոխելու ուղղությամբ եւ արդեն ձեւավորվել են մարզային խորհուրդներ։

Օգոստոսի սկզբից ՀՅԴ-ն եւ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները սկսել են մարզային այցելություններ իրականացնել եւ քննարկումներ ունենալ մարզերում համակիրների եւ պետության առջեւ ծառացած մարտահրավերներով մտահոգ քաղաքացիների հետ։

Օգոստոսի 4-ին Արարատի մարզում ՀՅԴ Արտաշատի «Նիկոլ Դուման» կենտրոնում մարզի դաշնակցական ընկերների, համակիրների, Դիմադրության շարժման ակտիվ մասնակիցների հետ ծավալուն քննարկում է տեղի ունեցել երկրում ստեղծված իրավիճակի, Արցախում տեղի ունեցող զարգացումների եւ վտանգների շուրջ՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արգիշտի Գեւորգյանի, Քրիստինե Վարդանյանի եւ ԳՄ գործիչ Հրաչ Թադեւոսյանի մասնակցությամբ: Քննարկվել են «Դիմադրության» շարժման՝ անցնող ամիսների գործունեությունը եւ առաջիկա ծրագրերը, մարտահրավերներն ու անելիքները։

Շարժման ներկայացուցիչները, ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը եւ ԳՄ անդամները այնուհետեւ այցելել եւ հանդիպումներ են ունեցել համակրների եւ մտահոգ քաղաքացիների հետ Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում