Ներքին 2 տարի առաջ - 12:52 01-07-2024

Կարապետ Պողոսյանն այս պահին տանն է, հատուկ  հսկողության տակ

Oragir.News-ը հայտնել էր, որ հունիսի 5-ին գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին բերման են ենթարկել, այնուհետև ձերբակալել։Պողոսյանին մեկ ամսով կալանավորել էին։ Մեր տեղեկություններով` փոխվել է Կարապետ Պողոսյանի խափանման միջոցը։ Oragir.News-ը զրուցել է իրավապաշտպանի կնոջ` Անգին Մալխասյանի հետ։ Պողոսյանի կինը հաստատեց տեղեկությունը։

«Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ամուսնուս խափանման միջոցը փոխել է 2 մլն. գրավի դիմաց։ Ամուսնուս նկատմամբ նկատմամբ կիրառվել է տնային կալանք, խիստ սահմանափակումներով»,-նշեց Անգին Մալխասյանը։

Կարապետ Պողոսյանը այս պահին տանն է, հատուկ հսկողության տակ։

Նշենք, որ Պողոսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով, և ներկայացվել է մեղադրանք:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան