Ներքին 5 տարի առաջ - 13:12 14-07-2021

Շենքի բակում հայտնաբերված 1 օրական երեխան բժիշկների հսկողության տակ է

Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերված 1 օրական աղջիկ երեխայի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Նա այժմ գտնվում է բժիշկների անմիջական հսկողության ներքո:

Այս մասին «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Ինչպես արդեն հայտնել ենք, երեխային գտել էին երեկ Երևանի Արցախի փողոցից: Նրան անմիջապես տեղափոխել են ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիր: Ոստիկանության Էրեբունու բաժին էր ահազանգել Երևանի բնակիչ 28-ամյա Լուսիկ Գ․-ն և հայտնել, որ Արցախի փողոցի 15 շենքի բնակարաններից մեկի մուտքի մոտ նորածին երեխայի են թողել։ Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նշված բնակարանը պատկանում է 72-ամյա Անահիտ Ա.-ին, ում մուտքի մոտ հայտնաբերվել է 1 օրական աղջիկ երեխա։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն էլ մեզ հետ զրույցում նշեց՝ ոստիկանությունում դեռևս նյութեր են նախապատրաստվում դեպքի հանգամանքներն ու փոքրիկի ծնողներին կամ հարազատներին գտնելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան