Ավելին 5 տարի առաջ - 12:10 09-06-2021

Ավստրալիայում հայտնաբերված դինոզավրի նոր տեսակը դասակարգվել է որպես մայրցամաքում երբևէ հայտնաբերված ամենամեծ տեսակ

Ավստրալիայում գիտնականները 2007 թվականին հայտնաբերված դինոզավրի նոր տեսակը դասակարգել են որպես մայրցամաքում երբևէ հայտնաբերված ամենամեծ տեսակ:

Այն ունեցել է մոտ 6,5 մետր բարձրություն, 30 մետր երկարություն՝ մոտավորապես այնքան, որքան բասկետբոլի խաղադաշտը։

Դինոզավրի ոսկորների մնացորդներն առաջին անգամ հայտնաբերվել են Քուինսլենդի հարավ-արևմուտքում գտնվող մի ֆերմայում։ Դրա ոսկորները համեմատվել են այլ զաուրոպոդների ոսկորների հետ։

Զաուրոպոդները բուսակեր դինոզավրեր են, որոնք հայտնի էին իրենց չափսերով: Դրանք ունեցել են փոքր գլուխներ, շատ երկար պարանոցներ, երկար պոչեր ու հաստ, սյունանման ոտքեր և ապրել են մայրցամաքում մոտ 92-ից 96 միլիոն տարի առաջ։

Փորձագետներն այն անվանել են «Քուփեր», քանի որ այն հայտնաբերվել է Քուփեր Քրիկ գետի մոտակայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով