Ներքին 2 տարի առաջ - 11:43 01-07-2024

Աշխատելու ենք, որ Հայաստանն ավելի մոտ գտնվի Եվրոպային. ՀՀ-ում ԵՄ դեսպան

Մենք այս պահին ԱՄՆ-ի հետ ՀՀ-ի ամենամեծ դոնորն ենք. Ժողովրդավարության հայկական ֆորումին հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Պատրաստ ենք կիսվել ԵՄ անդամ պետությունների փորձով, ինչպես նաև այն երկրների փորձով, որոնք կամ ասոցացված են ԵՄ-ի հետ, կամ էլ ուզում են դառնալ ԵՄ անդամ։ Սա մի փորձ է, որից ՀՀ-ն պատշաճ օգտվում է»,-ասաց նա։

ԵՄ դեսպանը նշեց, որ համագործակցության շրջանակներում կարևոր բարեփոխումներ են նախաձեռնել։

«Մենք նաև աջակցում ենք անվտանգության ոլորտի ռեֆորմների հարցում, կարծում եմ՝ շատ հաջող է եղել պարեկային ծառայության ներդրումը, ԵՄ-ն 76 նոր ժամանակակից մեքենաներ է նվիրաբերել։ Աջակցություն կա նաև արդարադատության ռեֆորմներում՝ մոտ 40 մլն բյուջետային աջակցություն ենք տրամադրել կառավարությանը»,-ասաց նա։

Վասիլիս Մարագոսը նշեց, որ ՀՀ-ն, իսկապես, մեծ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության առումով․ «Հույս ունենք, որ այս աջակցությունը սպասարկելու է անվտանգության, խաղաղության և կայունության հաստատմանն այս տարածաշրջանում՝ ՀՀ-ի ինքնիշխանության և անկախության պահպանման համատեսքտում»,-ասաց նա։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ ժողովրդավարությունը հիմնական նպատակներից է, բայց ԵՄ-ն նաև այլ ներդումներ է կատարելու դիմակայունության և զարգացման ծրագրի շրջանակներում։

«Աշխատելու ենք, որ Հայաստանն ավելի մոտ գտնվի Եվրոպային»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով