Ներքին 2 տարի առաջ - 14:30 29-06-2024

Սյունիքում դեռևս բազմաթիվ անելիքներ ունենք. Գառնիկ Դանիելյան

Սյունեցիների հիմնական մտահոգության առարկան անվտանգությունն է, որը խաթարվել է իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես տեղեկացրել էինք, եռօրյա այցով Սյունիքում ենք։ Երեկ Մեղրիի կենտրոնական հրապարակում հանդիպեցինք Մեղրիի, Ագարակի բնակիչների հետ։ Այսօր վաղ առավոտյան բարձրացանք Խուստուփ լեռը, որտեղ հարգանքի տուրք մատուցեցինք լեռան լանջին գտնվող Նժդեհի շիրմին։

Այցելեցինք Ներքին Հանդ, անմիջական զրույցներ ունեցանք բնակիչների հետ։ Ինչպես և կանխատեսում էինք, սյունեցիների հիմնական մտահոգության առարկան անվտանգությունն է, որը խաթարվել է իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով։
Սյունիքում դեռևս բազմաթիվ անելիքներ ունենք։ Առաջիկայում հանդիպումներ կլինեն նաև Կապանում, Քաջարանում, Գորիսում, Սիսիանում և մի շարք համայնքներում։

Թեև մեր այցը դեռևս ընթացքի մեջ է, բայց արդեն կարող եմ նշել, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, Սյունիքում արժանանում է միմիայն ջերմ վերաբերմունքի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան