Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 12:01 16-12-2025

Եթե լավ ծրագիր լիներ, ոչ մեկը վարձով չէր ապրի, ունենք արցախցի՝ մեքենայի մեջ է քնում․ Գառնիկ Դանիելյան

Եթե լավ ծրագիր լիներ, ոչ մեկը վարձով չէր ապրի, ռեպորտաժ տեսանք, որ մեր արցախցի հայրենակիցը մեքենայի մեջ է քնում. այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում, անդրադառնալով ԼՂ-ից բռնահանվածների բնակարանային ապահովման համար 250 մլն դոլար վարկ վերցնելու ծրագրին, ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Ի պատաախան Աշխատանքի և սոցիալական հարցրեի փոխնախարարը նշեց՝ ի՞նչն է խանգարում դիմել, ստանալ քաղաքացիություն, հետո ստանալ հավաստագիր և այդ ժամանակ նոր բարձրաձայնել, որ գումարը չի հերիքում: «Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիություն չեն ստացել, բայց կա դժգոհություն, որ այդ գումարը չի բավարարում: Նախ պետք է ստանալ քաղաքացիություն, հետո անցնել այն ճանապարհը, մենք ունենք 250 բնակավայր Հայաստանում, այդ թվում քաղաքային, որտեղ ընտանիքի մեկ անձի հաշվով աջակցության չափը կազմում է 5 միլիոն դրամ, այսինքն մենք 250 բնակավայրում 25 միլիոնով հինգ հոգանոց ընտանիքին չենք կարողանում ապահովել բնակարանով։ Կարծում եմ մի քիչ տեղին չի նման պատճառով չդիմել և չստանալ քաղաքացություն և դժգոհել, որ գումարը չի բավարարում»։

Մանրամասնեը՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան