Մամուլ 2 տարի առաջ - 07:20 29-06-2024

Իշխանությունը պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին. ամառը կօգտագործեն քարոզչամեքենան աշխատեցնելու ուղղությամբ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունների ներսում թեժ քննարկվում է, թե ինչպես պետք է պատրաստվել 2026 թվականի ԱԺ հերթական ընտրություններին: Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իր թիմակիցներին, մասնավորապես՝ ՔՊ վարչության անդամներին, հասկացրել է, որ ընդդիմությունը պատրաստվում է ընտրություններին, ու այն կարող է շատ թեժ լինել ու անկանխատեսելի: Ըստ մեր աղբյուրների՝ ՔՊ-ում կարծում են, որ փողոցային պայքարն ավարտված է, ընդդիմությունն այլևս փողոց դուրս չի գա, ու իրենք պետք է ամեն ջանք թափեն 2026 թվականի ընտրություններնում վերարտադրվելու համար: Իշանականները ամեն շաբաթ մարզեր կգնան, Փաշինյանն առանձին կշրջի, ու ամառը կօգտագործեն քարոզչամեքենան աշխատեցնելու ուղղությամբ, որպեսզի ամեն կերպ հասկանան, թե 2026-ին իրենց ինչ է սպասվում, որտեղ են թույլ, որտեղ՝ ուժեղ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով