Ներքին 2 տարի առաջ - 23:00 27-06-2024

Միտումներ տեսնում եմ, քանի որ որևէ իրավական հիմք չկա կալանավորելու. Արթուր Սուքոյան

Քրեական գործը որևէ իրավական հիմնավորումներ չի պարունակում: Այս մասին ՍԲ․ Աննա եկեղեցու բակում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը՝ անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին։

«Քանի որ հիմա դատալսումների փուլն է, դատավարությունը դեռ շարունակվում է, հետևաբար՝ շատ մանրամասներ չեմ կարող հայտնել, սակայն որ իրավական հիմք չկար ինձ կալանավորելու, դա ակնհայտ էր»,- ասաց նա:

Սուքոյանը նաեւ մանրամսներ է հայտնել այդ օրվա միջադեպից եւ ասել է, որ ծեծկռտուք չի եղել:
«Այո՛, մեկ անգամ հարվածել եմ նրան, բայց ոչ ավելի։ Հայհոյանք եղել է, բայց ծեծկռտուք չի եղել: Միտումներ տեսնում եմ, քանի որ որևէ իրավական հիմք չկա կալանավորելու, այլ բան չեմ կարող ասել։ Օգոստոսի 5-ին կլինի հաջորդ դատական փուլը»,-ասաց նա` նշելով, որդրանից հետո կկարողան մանրամասներ հայտնել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով