Ներքին 3 տարի առաջ - 00:09 11-10-2023

Հայաստանում խաղաղապահների մնալու իրավական ոչ մի հիմք չկա և չի կարող լինել․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս Հանրային հեռուստաընկերության եթերում։

Հարցին, թե արդյոք կա ռուս խաղաղապահների անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղում և հնարավոր է արդյոք, որ նրանք գան Հայաստան և մնան Հայաստանում, Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ԼՂ-ում նրանց մնալ-չմնալու հարցը մեզնից չի կախված։

«Այդ թեմայով Ռուսաստանի Դաշնությունը որոշակի քննարկումների մեջ է նաև Ադրբեջանի հետ, մեզ հետ էլ ունեն քննարկումներ։ Այս հարցին ես չեմ կարող շատ ուղիղ և կոնկրետ խատասխան տալ»,- նկատեց վարչապետը։

Անդրադառնալով խաղաղապահների՝ Հայաստանում տեղակայման հնարավորությանը՝ շեշտեց, որ նման տրամաբանություն չի տեսնում։

«Եթե նրանք Լեռնային Ղարաբաղից դուրս են գալիս, ուրեմն պետք է գնան Ռուսաստան։ Ուրիշ հարց՝ նրանք Արդբեջանո՞վ կգնան դեպի Ռուսաստան, թե՞ Հայաստանով։ Հայաստանում նրանց մնալու իրավական ոչ մի հիմք չկա և չի կարող լինել»,- ասաց նա։

Անդրադառնալով 102-րդ ռազմաբազայի ճակատագրին՝ շեշտեց, որ նրանց՝ Հայաստանում մնալու շարժառիթները շատ պարզ են, այդ հիմքերը շարունակում են գոյություն ունենալ։

«Ես ուզում եմ մի գաղտնիք բացել ՌԴ նախագահի եւ իմ միջեւ 2018-ին Սոչիում տեղի ունեցած առաջին հանդիպման մասին: ՌԴ նախագահն ասաց՝ ես գիտեմ, որ շատ են այն խոսակցությունները, որ Ռուսաստանը միջամտում է տարբեր երկրների գործերին, նրանց սուվերենությունն անընդհատ նսեմացնում է: Ինքը վերահաստատել է, որ անվերապահ հարգանք ունի Հայաստանի անկախության, սուվերենության եւ որոշումներ կայացնելու ազատության վրա: Մենք, ըստ էության, մեր հարաբերությունները կառուցում ենք այդ առաջին խոսակցության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Մենք ոչ մի բան չենք փոխում, մենք ոչ մի մեր պարտավորություն չենք հրաժարվել կատարել»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով