Ներքին 2 տարի առաջ - 13:57 27-06-2024

«Աղետի գոտի» խոսույթն այլևս Շիրակի մարզին չի վերաբերում․ մարզպետ

Շիրակի մարզն ամբողջությամբ շինհրապարակ է, ինչպես կարող է այլևս դիտարկվել աղետի գոտի, այդ խոսույթն ինձ թվում է՝ այլևս մեզ չի վերաբերում։ Այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Հարցին՝ Գյումրիում ջրամբարներ կան, եթե տեղումներ լինեն, մարզը պատրա՞ստ է, առատ տեղումների դեպքում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կանխելու համար ջրհեղեղը, նա պատասխանեց․ «Բոլորովին վերջերս, երբ ամբողջ հանրապետությունում հորդառատ տեղումներ էին, տեղումների քանակն էլ սպասվածից ավելին էր, նաև տեղումնառատ էր Շիրակը: Մենք շրջել ենք բոլոր ջրամբարներով (թե՛ Թավշուտի ջրամբարը, թե՛ Կառնուտի, թե՛ Արփիի, թե՛ Հոռոմի (Վարդաքարի) ջրամբարը), և ոչ մի վտանգավոր բան չենք գրանցել, թեպետ Արփի լիճը, այսինքն՝ Արփի ջրամբարը, իր ծավալով 105 մլն խորանարդ մետր է և ամբողջությամբ լցված է»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով