Արտաքին 5 տարի առաջ - 15:22 31-07-2021

Էրդողանը հրդեհից տուժած շրջանները հայտարարել է աղետի գոտի  

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի հարավում անտառային հրդեհներից տուժած տարածքները հայտարարվել են աղետի գոտի: Թուրք առաջնորդն իր Twitter-ում նշել է, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ազգի «վերքերը բուժելու», ինչպես նաև վնասը փոխհատուցելու ուղղությամբ:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մոբիլիզացրել են բոլոր հնարավոր ուժերն ու միջոցները անտառային հրդեհների դեմ պայքարելու համար, որոնք ընդգրկել են հանրապետության հարավային հատվածը: Թուրքական իշխանություններն արդեն հայտնել են երկրում անտառային հրդեհների ճնշող մեծամասնության մեկուսացման մասին: Այս մասին հաղորդել է հանրապետության գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին:

Միաժամանակ, գերատեսչության ղեկավարի տվյալներով, երկրի մի շարք շրջաններում հրդեհների դեմ պայքարը շարունակվում է: Առաջին հերթին հրշեջները աշխատում են բռնկումների օջախներում Անթալիա, Իզմիր և Մուղլու նահանգներում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան