Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:52 27-06-2024

Վիճակը շարունակում է մնալ ծանր. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լոռու մարզում մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած աղետից հետո իրավիճակը շարունակում է մնալ ծանր ու անորոշ. մարդիկ չեն պատկերացնում, թե ինչպես են դուրս գալու այդ սարսափելի վիճակից, իսկ իշխանությունների կողմից իրականացվող քայլերը շատ դանդաղ են, դրանց մեծ մասն էլ՝ զուտ «տեսախցիկների համար», այսինքն՝ ավելի շատ ցուցադրական, քան բովանդակային, հարց լուծող: Ինչպես հայտնի է, այս ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու իշխանության տարբեր ներկայացուցիչներ քանիցս այցելել են Դեբեդի վարարումից տուժած բնակավայրեր, հանդիպել մարդկանց հետ, լսել նրանց խնդիրները, սակայն այդպես էլ էական փոփոխություն գրեթե չկա։

Պետության կողմից իրականացվող միջոցառումները հիմնականում կենտրոնացված են կոմունիկացիաների և լոգիստիկ հատվածում տեղի ունեցած վնասների վերականգնման վրա, այն էլ՝ խիստ մասնակի, իսկ մարդկանց կենսապայմանների թեման մի տեսակ երկրորդ պլանում է մնացել։ Բացի դրանից, վնասի չափերն ահռելի են, և նախատեսված փոխհատուցումները էական ոչ մի փոփոխություն չեն տալու մարդկանց. մասնավորաբար, կան տներ, որտեղ գույքն ամբողջովին թափվել է, քանի որ ոչինչ փրկել հնարավոր չի եղել։

«Փաստ» թերթի լրագրողի հետ զրույցում տուժած մի քանի համայնքների բնակիչները նշում էին, որ հատկապես սոցիալ-կենցաղային պայմանների առումով սարսափելի վիճակ է: Նրանք հավելում էին, թե շնորհակալ են, որ գոնե առանձին անհատներ, հասարակական կառույցներ, որոշ քաղաքական ուժեր իրենց կողքին են և աջակցություն են ցուցաբերում, հակառակ դեպքում վիճակն առավել ծանր կլիներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին