Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:15 27-06-2024

Արսեն Թորոսյանը ուզում է վերադառնալ աշխատակա՞զմ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ թիմի ներսում առկա վերաբերմունքին բազմիցս ենք անդրադարձել՝ նշելով, որ Թորոսյանին, մեղմ ասած, յուրային չեն ընդունում, ու նա մնացել է մենակ իր պատգամավորական աթոռով եւ covid 19-ի ծախսերի մասով հարուցված քրեական գործերով: Մեր աղբյուրները հայտնում են, որ Թորոսյանը, օգտագործելով ՔՊ վարչության կազմում իր ներկայությունը, նորից սկսել է փորձեր անել՝ վերադառնալու իր նախորդ պաշտոնին` վարչապետի աշխատակազմի ղեկավարին:

Ըստ ամենայնի՝ նա չի հարմարվում ներկայիս կարգավիճակին եւ ցանկանում է նորից գալ առաջին պլան:
ՔՊ ներսից մեզ փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն իր մերձավոր շրջապատին հասկացնել է տվել, որ չի ների նրանց, ովքեր Թորոսյանի հետ ջերմ հարաբերություններ են պահում ու փորձում են նրա լոբբինգն անել: Կարճ ասած՝ Փաշինյանի մոտ բարեխոսելու ու Արսեն Թորոսյանին նորից առաջ բերելու բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում, եւ նախաձեռնություններին ընթացք չի տրվում ոչ ուղիղ հրահանգավորմամբ:

Ի դեպ, կառավարության որոշ շրջանակներ կարծում են, որ Արայիկ Հարությունյանի շուրջ բարձրացած նախկին աղմուկների հետեւում կարող է լինել հենց Արսեն Թորոսյանը: Մեզ փոխանցում են, որ ուժային կառույցներում կան թղթապանակներ՝ Թորոսյանի կողմից տարբեր տեղերում աշխատանքի տեղավորած անձանց վերաբերյալ եւս, ու դրանք հարմար պահի կօգտագործվեն:

Արսեն Թորոսյանի գործադիր վերադառնալու նկրտումների մասին, իհարկե, փորձեցինք զրուցել հենց Արսեն Թորոսյանի հետ, սակայն նա, ինչպես միշտ, հեռախոսազանգերին չպատասխանեց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին