Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:28 22-06-2024

Հերթական բախումն է գրանցվել. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ծեծուջարդ, կռիվ, կրակոցներ՝ վերջին շրջանում արյունալի դեպքերի, ծանր հանցագործությունների պակաս չկա մեզանում։ Իսկ իրավապահները, որքան էլ «բարեփոխվում» են, հանցագործությունների աճը կանխել ի վիճակի չեն, նրանք ավելի վարպետորեն ընդդիմության դեմ գործեր են կարում, ցույցեր ցրում։ Օրերս հերթական բախումն է գրանցվել։

Հունիսի 15-ին, ուշ երեկոյան Չարենցավանի «Այֆուդ» սննդի կետի հարեւանությամբ տասից ավելի տղամարդկանց միջեւ ծեծկռտուք է եղել։ Սկսվել է մի ապտակից, ավարտվել խմբակային ծեծկռտուքով։ Իսկ ինչի՞ համար են իրար ապտակել։ Մեր աղբյուրը հայտնում է, որ ապտակի պատճառը եղել է ավտոմեքենայի հետ կապված վեճը։ Կռվի մասնակիցների մի մասն ասում է, թե մեքենայի ազդանշանն է պատճառ դարձել, մյուսները՝ թե իրար ճամփա չզիջելը։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք