Մամուլ 2 տարի առաջ - 07:53 22-06-2024

«Համահայկական ճակատը» Արշակ Կարապետյանից բացի վարչապետի այլ թեկնածու չի տեսնում, որը կարող է Հայաստանը հանել այս ծանր վիճակից. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վարչապետի մեր թեկնածուն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն է, ավելին, մենք չենք տեսնում ուրիշ որևէ մեկին, որը Հայաստանը կկարողանա դուրս բերել այս ծանր վիճակից»:

Երեկ նման հայտարարություն է արել «Համահայկական ճակատ» կուսակցության համահիմնադիր Արսեն Վարդանյանը: Կուսակցության համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում նա, պատասխանելով հարցին, թե իրենց ներկայացուցիչներին գրեթե միշտ կարելի է տեսնել Սրբազան շարժման հավաքներին, նշել է, որ իրենք որևէ շարժման հետ չեն ասոցացվում, բայց աջակցում են հայ ժողովրդի արդար պահանջին: Վարդանյանը նաև նշեց, որ եթե հեռանալ-չհեռանալու հարցը թողնվի Նիկոլ Փաշինյանի կամքին, ապա նա չի հեռանա:

«Փաշինյանին պետք է հեռացնել»,նշեց Վարդանյանը: Կուսակցության անդամ Նաիրա Գևորգյանն էլ նշեց, որ իրենք աջակցելու են յուրաքանչյուր կուսակցության կամ շարժման, որը պատրաստ է իրականացնել իշխանափոխություն: Նշենք, որ կուսակցությունը նոր համագումար էր հրավիրել, քանի որ ապրիլին կայացած հիմնադիր համագումարից հետո արդարադատության նախարարությունը հրաժարվեց գրանցել կուսակցությունը՝ կանոնադրության մեջ ինչ-ինչ թերությունների պատճառաբանությամբ:

Երեկ տեղի ունեցած համագումարում հեռակապով ներկաներին ողջունեց և ելույթ ունեցավ նաև «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, որից հետո կուսակցության նախագահ ընտրվեց Արսեն Վարդանյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան