Միտք Ներքին 2 տարի առաջ - 13:54 21-06-2024

30 տարի ՀՀ-ում ապրած մարդը, պարզվում է, պոլիկլինիկայի ծառայություններից օգտվել չի կարող

Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեսուն տարի Հայաստանում ապրած, Հայաստանում մշտական բնակության իրավունք՝ կացության կարգավիճակ ունեցող մարդը, որի մոտ օնկոլոգիական լրջագույն խնդիրներ են ախտորոշվել, պարզվում է, պոլիկլինիկայի ծառայություններից օգտվել չի կարող։ Պահանջվող դեղամիջոցը, որ կարելի է ձեռք բերել միայն պոլիկլինիկայի տված դեղատոմսով, չի ստանալու։ Նա գրանցված է եղել Լեո փողոցի վրա գտնվող պոլիկլինիկայում, բայց ժամանակ առաջ Մարգարյան հիվանդանոցին կից պոլիկլինիկա տեղափոխվելու դիմում է գրել։ Դիմումի համաձայն Լեոի վրա գտնվող պոլիկլինիկայից դուրս են գրել, իսկ Մարգարյանին կից չեն գրանցել, որովհետեւ, պարզվում է, ՀՀ քաղաքացի չէ։ (Լեոի պոլիկլինիկայի դեպքում քաղաքացի էր)։ Կացության կարգավիճակը, որ մարդուն ընտրելու ու ընտրվելու իրավունքից բացի բոլոր իրավունքները տալիս է, այստեղ չի գործում։

Ավելացնեմ միայն, որ հիվանդանոցներում ոչ մի խնդիր չի առաջանում։ Խնդիրը միայն այս պոլիկլինիկայում է։ Նրանց էլեկտրոնային համակարգը, պարզվում է, սեգրեգացիոն սկզբունքով է մշակված, ընդունում է միայն ՀՀ քաղաքացիներին։

Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality
ՀՀ առողջապահության նախարարություն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան