Ներքին 2 տարի առաջ - 13:38 17-04-2024

Վահան Քերոբյանին չի թույլատրվում նույնիսկ վարսահարդարի և ատամնաբույժի ծառայություններից օգտվել

Ըստ էության, միայն պարոն Քերոբյանն է շարունակում մնալ անազատության մեջ, մյուս մեղադրյալներն արդեն վերադարձել են իրենց աշխատանքին, այդ թվում նաև Էկոնոմիկայի աշխատակիցները՝ մեղադրյալի կարգավիճակում։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Վահան Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը՝ անդրադառնալով Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու որոշմանը։

Ըստ փաստաբանի՝ Քերոբյանի նկատմամբ կիրառված սահմանափակումներն օրենքով և կոնվենցիայով ոչ համաչափ են։

«Քերոբյանի նկատմամբ կիրառված սահմանափակումներն օրենքով բոլոր հնարավորինն են, այսինքն՝ սահմանափակված են բոլոր հնարավոր անձանց հետ շփումները, բացի մերձավոր ազգականներից և պաշտպանից․․․ Քերոբյանն այսօր ունի աշխատանքի առաջարկներ, բայց չի կարողանում նույնիսկ հեռավար կատարել։ Ունի 5 երեխա, մայրն է իր խնամքին, բայց սա ևս անտեսվում է, այսինքն՝ անհամաչափ են սահմանափակումները»,-ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ նախկին նախարարը տանը ոտքի վնասվածք էր ստացել և խնդրել էին՝ ԲԿ դիմել, սակայն մերժվել էին։ «Վարսահարդարի և ատամնաբույժի ծառայությունից օգտվել ևս չի թույլատրվել։ Միայն շտապբուժօգնության ծառայություն կարող է դիմել։ Սրանք օրենքի և կոնվենցիայի խախատումներ են»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան