Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:17 17-06-2024

50.000 դրամները մինչեւ տալիս են, քթերիցս են բերում, ուր մնաց բնակարանի հարց լուծեն. արցախցի

Արդեն հայտնել էինք, որ հունիսի 15-ից մեկնարկել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը:

Հիշեցնենք, որ ծրագրի առաջին փուլում կարող են ընդգրկվել՝ 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։ 4 մլն դրամ և 3 մլն դրամ՝ ըստ կառավարության որոշմամբ հաստատված համայնքների ցանկի։

Oragir.News-ի հետ զրույցում արցախցիները դժգոհում են, որ կառավարության կողմից նախատեսված գումարով հնարավոր չէ տուն գնել։

Նունե Բալասանյանը ընտանիքի հետ Ներքին Հոռաթաղից է բռնի տեղահանվել։

Ասում է՝ գումարը քիչ է, տների գները բարձր...մի քանի տեղ գտել են տուն, բայց տան գները բարձր են եւ բացի այդ տիկին Նունեն չի հավատում կառավարության խոստումներին։
«50.000 դրամները մինչեւ տալիս են քթերիցս են բերում, ուր մնաց բանակարանի հարց լուծեն: Հունիս ամիսը վերջանում ա, դեռ մայիս ամսվա աջակցությունը չեմ ստացել։Խաբում ու խաբում են», -Oragir.News-ի հետ զրույցում ասում է Նունե Բալասանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»