Ներքին Խոսք 2 տարի առաջ - 16:00 04-11-2023

ՀՀ-ն մի քանի օրով լքած ու վերադարձած արցախցիները 50․000-ական դրամները չեն ստանում

Արցախցի Արթուր Բալասանյանը անձնական խնդիրների պատճառով կնոջ հետ մի քանի օրով դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից։ Նրանք վերադարձան Հայաստան ու տեղեկացան, որ չեն ստանալու իրենց հասանելիք 40+10 հազարական դրամները՝ բնակության և կոմունալ ծախսերը հոգալու համար։

Նման խնդրի բախվել է ոչ միայն Արթուրը, այլև հարյուրավոր քաղաքացիներ ևս չեն ստանալու 50 հազարական դրամները, որովհետև 1 կամ մի քանի օրով հատել են ՀՀ սահմանն ու հետ վերադարձել․

«Իմ ծոնոթներից շատերը առողջական խնդիրներից ելնելով 5-10 օրով լքել են երկիրը, գնացել են հիմնականում ՌԴ, Ֆրանսիա, Գերմանիա, նորից եմ շեշտում բուժման համար․ հիմա եկել են ու չեն ստանալու գումարը, բայց նրանք որևէ բան անելու անընդունակ են և նրանց համար անհրաժեշտություն է այդ գումարը․․․

Չեմ ասում դրանք աստղաբաշխական թվեր են, բայց անկախ ամեն ինչից էս պահին մեր կատեգորիայի մարդկանց համար դա անհրաժեշտություն է»,- ասում է Արթուրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով