Արտաքին 2 տարի առաջ - 13:12 17-06-2024

Թուրքիայում կացնահարել են Աթաթուրքի արձանը. լուսանկարներ

Թուրքիայի Կայսերի (պատմ.՝ Կեսարիա) քաղաքի Հանրապետության հրապարակում տեղադրված Աթաթուրքի արձանը կացնով վնասել են։ Դեպքի առնչությամբ կա 2 կասկածյալ, որոնք բերման են ենթարկվել։ Նրանցից մեկը իգական սեռի ներկայացուցիչ է։

Նշվում է, որ նրանք 13 անգամ կացնով հարվածներ են հասցրել արձանի տարբեր հատվածներին։

Պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյոք չեք զղջո՞ւմ կատարվածի համար, ինչու՞ արեցիք նման բան, նրանք պատասխանել են. «Միայն հանուն Ալլահի» և «Ի՞նչի համար զղջանք»։

Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն է և առաջին նախագահը։ Պաշտոնավարել է 1923-1938 թվականներին։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով