Արտաքին 2 տարի առաջ - 12:15 27-10-2023

Թուրքիայում Աթաթուրքի նկարն այրելու համար աշակերտներ են ձերբակալվել

Թուրքիայի ոստիկանությունը երեք աշակերտի է ձերբակալել՝ հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարներն այրելու մեղադրանքով։ Այս մասին տեղեկացնում է թուրքական DHA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի կենտրոնական Կայսերիի նահանգի (պատմական Կեսարիա-խմբ․) Ինջեսուի շրջանի տարածքում։ Աշակերտներն այրել են Աթաթուրքի լուսանկարը, իսկ տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում՝ հանգեցնելով աշակերտների ձերբակալությանը։

Միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Կայսերիի նահանգապետարանը։

«Սոցիալական մեդիա հարթակներում տարածված տեսանյութում բացահայտվել է Կայսերիում մեր Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարն այրելու միջադեպը: Միջադեպին մասնակից անձինք բացահայտվել և կալանավորվել են, հարուցվել է իրավական և վարչական վարույթ»,- նշվում է հայտարարությունում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով