Ներքին 2 տարի առաջ - 12:40 17-06-2024

Փաշինյանը երջանիկ կլիներ, եթե Արցախի համայնքապետերի մեքենաները մնային ադրբեջանցիներին. Աղավնոյի չայրված տները վկա

Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին սանձազերծված պատերազմից և Արցախի լիակատար հայաթափումից 8 ամիս անց ՀՀ իշխանությունների հրահանգով՝ իրավապահները խուզարկություններ սկսեցին օկուպացված Արցախի մի շարք համայնքների ղեկավարների բնակարաններում, ապա նրանց կալանավորելու որոշումներ կայացվեցին։

Արցախի համայնքապետերին կալանավորում են, քանի որ նրանք իրենց հետ Հայաստան են տեղափոխել ծառայողական ավտոմեքենաները։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա ռեժիմի համար ավելի ցանկալի տարբերակ էր, որպեսզի այդ տրանսպորտային միջոցներն էլ թողնեին Արցախում՝ ադրբեջանցիներին նվեր։

Ի դեպ, փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ ՀՀ իրավապահներն ասում են, թե Ստեփանակերտի քաղաքապետը դիմել է խարդախության, մասնավորապես՝ քաղաքի համայնքին պատկանող գույքն օտարել է ինչ-որ անձանց, սակայն, դա ամբողջությամբ սուտ է։

Պարզվում է, որ նշված տրանսպորտային միջոցները տրամադրվել են արցախցի այն ընտանիքիներին, որոնք ավտոմեքենա չեն ունեցել, վերջիններս նշված ավտոմեքենաներով են տեղափոխվել Հայաստան։

Քաղաքապետերը որոշել են, որ ով ինչ մեքենայով դուրս է բերել իր ընտանիքն Արցախից, կարող է սեփականացնել։ ՀՀ ճանապարհային ոստիկանությունն էլ այդ սեփականությունը գրանցել է։

Ու չնայած այս ամենին, փաշինյանական ռեժիմը կալանավորեց Արցախի համայնքապետերին։

Փաստացի՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գերադասում է, որ այդ ավտոմեքեանները մնային Արցախում, ծառայեին ադրբեջանցիներին, քան տեղափոխվեին Հայաստան և շահագործվեին բռնի տեղահանված ընտանիքների կողմից։

Սա ըստ երևույթին Փաշինյանի իշխանությանը բնորոշ հատկություն է, քանի որ Աղավնո գյուղը դատարկելիս էլ հրահանգել էին, որ որևէ մեկը տունը չայրի, գույքը չվնասի, որպեսզի ադրբեջանցիները գան ու վայելեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան