Ներքին 2 տարի առաջ - 19:48 13-06-2024

Արցախցիները իրավունք ունեն մասնակցելու ցանկացած շարժման. Սամվել Շահրամանյան

Ստեփանակերտի քաղաքապետին կալանքի տակ պահելը ես համարում եմ քաղաքական հետապնդում` կապված իր կողմից վերջիբ շրջանում Բագրատ Սրբազանի շարժմանը միանալու կամ աջակցելու հետ: News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր` հունիսի 13-ին, դատարանի բակում հայտարարեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:

«Ուզում եմ նշել, որ արցախցիները, ինչպես նաեւ ՀՀ ցանկացած քաղաքացի իրավական եւ բարոյական բոլոր իրավունքները ունեն մասնակցելու իրենց իսկ նախընտրած շարժմանը եւ արտահայտել իրենց կարծիքը, քանի որ մենք համարում ենք, որ Արցախի քաղաքացիները հանդիսանում են նաեւ ՀՀ քաղաքացիներ, ունեն անձնագրեր, չնայած ՀՀ կառավարությունը համապատախան որոշմամաբ մեզ համարել է հատուկ պաշտպանության անձինք»,-ասաց նա:

Շահրամանյանը նաեւ դատապարտեց նախօրեին տեղի ունեցած ոստիկանական գործողությունները եւ ասաց, որ ոստիկանությունը պետք է զերծ մնա բռնի ուժ կիրառելուց:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով