Ներքին 2 տարի առաջ - 22:15 28-10-2023

Ադրբեջանական կողմը մերժել է Սամվել Բաբայանի հետ բանակցություններ վարել․ Շահրամանյան

Սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան Հայկ Խանումյանը զանգահարել է ինձ, հայտարարել, որ Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը, կանգնեցնել ռազմական գործողությունները և գնալ բանակցությունների՝ ադրբեջանական կողմի հետ։ Այս մասին այսօր Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը՝ արձագանքելով Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի այն պնդմանը, թե ինքը միջնորդավորված բանակցել է ադրբեջանական կողմի հետ, և ռազմական գործողություններից խուսափելու տարբերակ կա այն դեպքում, եթե Արցախում իշխանությունը հանձնվի իրեն, ադրբեջանական կողմի հետ էլ ինքը բանակցի։

«Ես իրեն առաջարկել եմ, որ Սամվել Բաբայանը ներկայացնի իր տեսլականը։ Ճիշտն ասած, ինձ համար այդ առաջարկը տարօրինակ էր, բայց, չնայած դրան, նաև իմանալով, թե հետագա ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ խոսակցությունը, ինչպես կարող է մեկնաբանվել, ես կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի՝ մեզ հետ աշխատող պատասխանատուի հետ և փորձել եմ ճշտել, թե արդյոք կա՞ Արցախում այլ թեկնածու, ում հետ իրենք պատրաստ են վարել բանակցություններ, քանի որ Արցախում կային կարծիքներ, որ կարող է՝ Սամվել Բաբայանը կամ Վիտալի Բալասանյանը ավելի ընդունելի թեկնածուներ լինեն՝ որպես բանակցող։

Ադրբեջանական կողմից ստացել եմ բացասական պատասխան, և ինձ համար պարզ դարձավ, որ դա արկածախնդրություն էր»,- ասել է Շահրամանյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով