Ներքին 2 տարի առաջ - 17:40 13-06-2024

Ոստիկանական բարդակ. ցուցարարների առևանգված մեքենաները 13-րդ օրն է՝ չեն վերադարձվում

Բազմաթիվ քաղաքացիներ Oragir.News-ի հետ զրույցում ահազանգում են, որ մայիսի 30-ին՝ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը մասնակցելիս, դեպի Կառավարության շենք ավտոերթ են իրականացնել, որի ընթացքում ոստիկանները քաղաքացիների ավտոմեքենաները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք և մինչ օրս չեն վերադարձնում։

«Ոչ միայն չեն վերադարձնում, ժամկետ էլ չեն նշում, թե, երբ կարող ենք վերցնել մեր ավտոմեքենաները։ e-request.am կայքով դիմում ենք մուտքագրել, բայց վերջնաժամկետը չեն նշում։ Ոստիկանությունից պատասխանում են՝ դեռ ընթացքի մեջ է, ոչինչ չենք կարող անել»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։

Ուշագրավ, որ e-request.am կայքում բոլոր կառույցներին ուղղված դիմումներին վերջնաժամկետներ են նշում, Ոստիկանությունը միակն է, որ վերջնաժամկետ չի նշում։

«Այսպիսով ոտնահարում են մեր իրավունքները, որովհետև իրենք պարտավոր են հնգօրյա ժամկետում պատասխանել մեր դիմումին։ Իսկ իրականությունն այն է, որ քաղաքացին կարող է շաբաթներով սպասել․․․»,- դժգոհեց քաղաքացին։

Տպավորություն է, որ իշխանություններն ամենաբարձր մակարդակով հրահանգ են տվել ոստիկանությանը՝ ամեն կերպ ձգձգել քաղաքացիների տրանսպորտային միջոցները վերադարձնելու գործընթացը, որպեսզի ամեն կերպ խոչընդոտեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով տեղի ունեցող խաղաղ անհնազանդության ակցիաները։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին