Ներքին 4 տարի առաջ - 14:19 11-11-2021

Հանրապետության հրապարակից ապօրինի առևանգված քաղաքացիներին Շենգավիթ բաժին տեղափոխող ոստիկանական մեքենան վթարի է ենթարկվել

ԱԺ պատգամավոր Քրիստիե Վարդանյանն իր ֆեյբուքյան էջում գրել է․ «Հանրապետության հրապարակից ապօրինի առևանգված քաղաքացիներին Շենգավիթ բաժին տեղափոխող ոստիկանական մեքենան վթարի է ենթարկվել։ Վթարը լուրջ չէ, սակայն վնասվել է ընկեր Իգոր Սարգսյանի ոտքը ( նա ողջ պատերազմի ընթացքում համակարգել է դաշնակցական վաշտերի աշխատանքը), նրա համար շտապօգնություն է կանչվել։ Էրեբունու բաժնում այս պահին գտնվում է 6 քաղաքացի։

Կենտրոնի բաժում 8 քաղաքացի է։ Ընկեր Հակոբ Դաշյանի ինքնազգացողությունն է վատացել, նա տեղափոխվել է հիվանդանոց։

Ես, Ագնեսա Խամոյանը և Գեղամ Նազարյանը այցելել ենք Էրեբունու ոստիկանական բաժանմունքում գտնվող 2 քաղաքացու։ Այստեղ ամեն ինչ հարաբերականորեն կարգին էր։

Կանխելով բոլոր հարցերը՝ այս հարցը լուծվելու է, երբ մեզ (այդ թվում այսպիսի քայլերով) հաջողվի ձևավորել համապատասխան մթնոլորտ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան