Արտաքին 3 տարի առաջ - 22:32 12-11-2022

Ադրբեջանում զինվորականներին տեղափոխող մեքանան վթարի է ենթարկվել

Ադրբեջանի Գորանբոյի շրջանում զինվորականներին տեղափոխող մեքենաների մասնակցությամբ վթար է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «APA» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբդեջանի պաշտպանության նախարարությունը։

Հաղորդվում է, որ Գորանբոյի շրջանի Խան Գերվենդ գյուղի տարածքում ավտոմեքենան մխրճվել է կանգառի մեջ, այնուհետև՝ մեկ այլ ավտոմեքենայի։ Վթարից հետո առաջին մեքենայում գտնվող 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, ովքեր զինծառայողներ են եղել։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ զինծառայողներից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։ Մյուս զինծառայողները բուժզննում են անցել և վերադարձել ծառայության, քանի որ լուրջ վնասվածքներ չեն ստացել։

Ներկայումս վթարի առնչությամբ քննությունը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»