Ներքին 2 տարի առաջ - 16:12 13-06-2024

Փաշինյանն անդառնալիորեն խզել է կապը ժողովրդի հետ․ Դիվանագետների համահայկական խորհրուրդ

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ

Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից ակնհայտ սադրանքը, բիրտ ու անհամաչափ ուժի կիրառումը, մարդկանց անօրինական առևանգումը և զանգվածային ձերբակալությունները, կանանց, անչափահասների, տարեցների ահաբեկումն, ինչպես նաև իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների հանդեպ իրականացված դաժան բռնությունները։ Տարբեր կարգի մարմնական վնասվածքներ են ստացել հարյուրից ավելի քաղաքացիներ։

Ակնհայտ է, որ ներկայիս վարչախումբը վեջնականապես որդեգրել է ամեն գնով սեփական իշխանությունը պահպանելու բռնատիրական ուղին։ Արձանագրում ենք, որ ոստիկանական ուժերի կողմից հատուկ միջոցների կիրառումն սկսեց այն բանից հետո, երբ Շարժման առաջնորդը հանդիպման հրապարակային առաջարկություն արեց գործող իշխանություններին։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ մերժելով երկխոսությունը՝ Փաշինյանն անդառնալիորեն խզել է կապը ժողովրդի հետ և չեղարկել ՀՀ քաղաքացիների հետ իր իսկ հռչակած քաղաքացիական պայմանագիրը։

Երկրի ներսում պատերազմ հայտարարած որևէ իշխանություն չի կարող խաղաղություն բերել իր երկրին։ Հենց սրա մասին էր Դիվանագետների համահայկական խորհուրդը ահազանգել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին, ինչպես տարբեր հայտարարություններով, այնպես էլ դեսպանությունների հետ ընթացող շարունակական հանդիպումների ընթացքում։

Հունիսի 12-ին տեղի ունեցածը նաև վերոհիշյալ ներկայացուցչությունների, միջազգային կառույցների, իրավապաշտպան զանազան կազմակերպությունների համարժեք արձագանքի բացակայության արդյունք էր։ Ակնկալում ենք մեր միջազգային գործընկերների սկզբունքային կեցվածքը՝ հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»