Ներքին 1 տարի առաջ - 18:38 29-10-2024

Անատոլի Տորկունովը և «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի ղեկավարը հուշագիր են ստորագրել

Սույն թվականի հոկտեմեբրի 28-ին տեղի է ունեցել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) ռեկտոր Անատոլի Տորկունովի և «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի համահիմնադիր, ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանի հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են նաև պատվիրակության կազմում ընդգրկված ՀՀ ԱԳՆ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը, Քուվեյթում և Հունաստանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի ծառայության նախկին ղեկավար Ֆադեյ Չարչօղլյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև գիտական ​​գծով պրոռեկտոր Ա .Բայկովը, ռեկտորի խորհրդական Ա. Ռեշետնյակը, ինչպես նաև՝ Միջազգային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Մ. Սուչկովը։

Հանդիպման ընթացքում ռեկտորը ներկայացրել է համալսարանի գիտահետազոտական ​​և կրթական գործունեության առանցքային ոլորտները, այդ թվում՝ նորարարական բնագավառները, մասնավորապես՝ ճանաչողական հետազոտությունների և գործնական արևելագիտության ծրագրի մանրամասները, քննարկվել է մի շարք համատեղ գիտաժողովներ անցկացնելու առաջարկը։

Արա Այվազյանն իր հերթին ջերմորեն շնորհավորել է ռեկտոր Տորկունովին և ողջ անձնակազմին համալսարանի 80-ամյակի կապակցությամբ ու մաղթել ՄԳԻՄՕ-ին հետագա շարունակական զարգացում։ Այվազյանն իր խոսքում նշել է Հայաստանի և Ռուսաստանի միջև գիտական ​​կապերի զարգացման կարևորությունը ու առաջարկել 2024-2025 թվականների ընթացքում համատեղ իրականացնել մի շարք նախագծեր։

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների վիճակի և ընթացիկ միջազգային օրակարգի շուրջ։

Հանդիպման ավարտին MGIMO-ի և Դիվանագետների համահայկական խորհրդի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով