Ներքին 2 տարի առաջ - 14:45 11-06-2024

Տրանսպորտի վնասված ապակիները կպցնում են սկոչով

Oragir.News-ը այսօր տեղեկություն է ստացել, որ Երևանում հասարակական տրանսպորտի տակ շահագործվող MAN ավտոբուսներից մեկի վնասված ապակու հատվածները ամրացված են կպչուն ժապավենով՝ սկոչով։

Պարզելու համար, թե ինչու քաղաքապետարանը չի զբաղվում նման հարցերով Oragir.News-ը կապ հաստատեց Երևան ավտոբուս ՖԲԸ ժամանակավոր պաշտոնակատար Բեգլար Կիրակոսյան հետ։ Վերջինիս՝ նշեց, որ վնասված մեքենան չի վերանորոգվել, քանի որ «սերվիզը ապակի չուներ»։ Պաշտոնյան տեղեկացրեց նաև, որ այս շաբաթ են ստացել, և վնասված մեքենան արդեն տեղափոխվել է սերվիզ, որտեղ ապակու տեղադրումից հետո այն կհանձնվի շահագործման։

Oragir.News-ի այն հարցին, թե արդյոք շա՞տ կան նման վնասվածք ունեցող ավտոբուսներ, Բեգլար Կիրակոսյանը պատասխանեց․

«Ունենք, ունենք այդ ապակիները, մի փոքր խնդրահարույց են և շատ թանկ են սերվիզում։ Բացի դա, քանի որ վարորդի մեղքով է լինում, և մենք էլ չենք ցանկանում նրա վրա թողնել, փորձում ենք մենք էլ օգնել։ Եվ սերվիզն էլ, որ ժամանակ առ ժամանակ ապակի չի ունենում։ Դրա համար այսքան հետաձգվում է։ Բայց հենց իմանում ենք, որ սերվիզում ունենում են, էլ չենք նայում, թե վարորդն է տալու, գնում ենք փոխելու»։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»