Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:25 17-07-2023

Օտարերկրացի տղամարդը քարով խփել և կոտրել է ավտոբուսի ապակիները

Երևանում ազգությամբ օտարերկրացի մի տղամարդ ընթացքի ժամանակ քարով խփել և կոտրել է երթուղային ավտոբուսի կողային ապակիները:

Այս մասին ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստում:

Մանուկյանը նախ տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակահատվածում տեղի է ունեցել 34 ճանապարհատրսնապորտային պատահար՝ առանց լուրջ հետևանքների, ապա անդրադարձավ դեպքերից մեկին:

«Հուլիսի 16-ին Ռուբինյանց փողոցի վրա, ժամը 19:00-ի սահմաններում 3-րդ համարի MAN մակնիշի ավտոբուսին ընթացքի ժամանակ ազգությամբ հնդիկ մի տղամարդ քարով խփում է, կոտրում երկու կողային ապակիները: Վարորդն անմիջապես կանգնեցնում է ավտոբուսը, ուղևորների օգնությամբ բռնում են այդ տղամարդուն, ժամանում է ոստիկանությունը, և տղամարդուն տեղափոխում են Ավանի ոստիկանության բաժանմունք»,-ասաց Մանուկյանը:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ շեշտեց՝ չի կարծում, որ ազգությունը կարևոր է, բայց վստահ է, որ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի